Բաց դաս՝ փոքրիկ հայրենասերի և հայրենասիրության մասին

Այսօր հրաշալի դաս էր կազմակերպվել Ջերմուկի Մ․Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի չորրորդ դասարանում։ Թեման՝ հայրենասիրությունն էր, իտալացի տասնմեկ ամյա պատանու հայենասիրության մասին։ Դպրոցականները հատկանշեցին այն առանձնահատուկ պահերը, որտեղ ակնառու ընդգծվում էր պատանու հայրենասեր կեցվածքը։ Փոքրիկ դպրոցականները հասկացել էին և ընդգծեցին, որ մեր օրերում էլ մեզնից յուրաքանչյուրը կարող է լինել հայրենասեր։ Ամեն մեկը օրինակներով փորձում էր բացահայտել իր հայրենասիրության մասին։ […]

Continue reading »

Դիմակահանդես

Շատ սպասված տոնը` դիմակահանդեսը, Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցում: Դպրոցականների ուրախությունն ու ցնծությունը անսահման է: Միջին և բարձր դասարանցիները շատ երկար սպասեցին Ամանորյա սիրված տոնին`դիմակահանդեսին: Եվ ահա եկել է այդ օրը: Արագ և հեշտությամբ են սահում ակնթարթները: Ահավասիկ բեմական, տոնական, կերպարային հագուստներով, անճանաչելի և թաքցրած ժպիտներով դպրոցի ճեմասրահ են շտապում 6-9-րդ դասարանների սաները: Սկսվեց տոնը: Ներկաները փոքրիկ […]

Continue reading »

Ամանորի ուրախ տոնը

Այսօր Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի սրահում արտակարգ եռուզեռ է: ՈՒրախ ու ոգևորված են ամենքը: Չեն համբերում ակնթարթ առաջ իրենց բեմական, տոնական և կերպարային հագուստները ցուցադրել դպրոցի ամենափոքրերը՝ մեր կրտսեր դպրոցականները: Նրանց համար այսօրը այնքան սպասված է: Ահա սրահում իրենց տեղերում են I-V դասարանների սաները: Եվ նրանք ծափողջյուններով դիմավորում են Ձմեռ պապիկին: Նա էլ ներս է մտնում և ուրախ […]

Continue reading »

Հանդիպում Ջերմուկ քաղաքի գրողների հետ

Այսօր բացառիկ, անմոռաց ու անկրկնելի օր էր Ջերմուկի Մ․Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի և չորրորդ դասարանի սաների համար։ Դպրոցը հյուրեր ուներ․ հյուրընկալվել էին մեր քաղաքում ապրող և ստեղծագործող գրողները՝ Զեմֆիրա Սարգսյանը, Վարդգես Խանոյանը, Ատոմ Ավետիսյանը, Ռուբեն Մարկոսյանը և Ալիսա Ամիրջանյանը։ Դպրոցականները սիրով և ոգևորությամբ ներկայացրեցին հեղինակների ստեղծագործություններից․ արտասանեցին բանաստեղծություններ, ընթերցեցին հատվածներ արձակ էջերից, կատարեցին փոքրիկ դերային ներկայացումներ։ Այս բոլորը […]

Continue reading »

Բաց դասեր «Համաշխարհային պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաներից

Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցում առարկաների ուսուցման դրվածքի ուսումնասիրման շրջանակում նոյեմբերի 20-30-ը տեղի ունեցան բաց դասեր 6-9-րդ դասարաններում «Համաշխարհային պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաներից: 8-րդ դասարանում «Հասարակգիտություն» առարկայից բաց դասի թեման էր «Ի՞նչ է արդարությունը», 9-րդ դասարանում «Համաշխարհային պատմություն» առարկայից` «Միջազգային հարաբերությունները 1920-1930-ական թվականներին», 6-րդ դասարանում «Համաշխարհային պատմություն» առարկայից`«Աքեմենյան Իրան», 7-րդ դասարանում «Համաշխարհային պատմություն» առարկայից`«Խաչակրաց շարժումը»: Դասերը անցան […]

Continue reading »

Բաց դաս Մեդիագրագիտության վերաբերյալ

Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի 8-9-րդ դասարանների աշակերտների հետ Մեդիագրագիտության կրթական շաբաթվա շրջանակներում Հասարակագիտության և Ինֆորմատիկայի ուսուցիչներ Հ.Գևորգյանի և Ա.Մովսիսյանի կողմից անցկացվեց բաց դաս: Դասի հիմքում քննադատական մտածողությունն է, որը ձևավորվում է առաջին հերթին հենց դպրոցում: Դասի նպատակը մեդիան ճանաչելն էր, դրա դերն ու նշանակությունը հասկանալը, մեդիայի գործողություններին ճիշտ արձագանքելու հմտությունների ձևավորումը: Դասը սկսվեց կարճ դասախոսությամբ՝ մեդիայի պատմության […]

Continue reading »

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՋԵՐՄՈՒԿԻ Մ.ԳՈՐԿՈՒ ԱՆՎԱՆ ԹԻՎ 1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ 2018թ. ՀՈՒՆԻՍԻ 12-ԻՑ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ը ՆԵՐԱՌՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 1-ԻՆ ԴԱՍԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ 2018-19 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ Պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ ա) դիմում բ) երկու լուսանկար (3×4) գ) երեխայի ծննդյան վկայականը և պատճենը դ) տեղեկանք երեխայի առողջության մասին ե) տեղեկանք երեխայի բնակության վայրի մասին զ) տեղեկանք պետռեգիստրում երեխայի հաշվառման մասին ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ

Continue reading »

Հայաստանի Հանրապետությունը 100 տարեկան է

Մայիսի 21-ին Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Փառահեղ մայիս» միջոցառումը 8-րդ դասարանցիների մասնակցությամբ: Այն նվիրված էր մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100 ամյակին: Ներկայացվեց հերոսամարտերի և ՀՀ գործունեության կարևոր դրվագները, հերոսները: Միջոցառման ընթացքում աշակերտները հանդես եկան թեմային նվիրված երգերով, բանաստեղծություններով: Միջոցառման նպատակն էր ծանոթանալ հայոց պատմության կարևոր իրադարձության դրվագներին, կարևորել պետականության անհրաժեշտությունը, հասկանալ ժողովրդի միասնության […]

Continue reading »

Կրկին Այբ, բեն, գիմ….

Այսօր սպասված օր է Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցում: Այսօր բեմում են հայտնվել դպրոցի ամենափոքրիկ սաները՝ առաջին դասարանցիները: Զարմանալիորեն վստահ է նրանց կեցվածքը և չկա վախի, անվստահության զգացումը: Առավել տագնապած է նրանց սիրելի ուսուցչուհին՝ Ա.Գրիգորյանը: Սահում են ակնթարթները և մեղմանում է լարվածությունը, քանզի մեր փոքրիկները պատմում են իրենց լավ բարեկամների՝ հայոց գրերի և սիրել գրքի՝ «Այբբենարանի» մասին: Փոքրիկները […]

Continue reading »
1 2 3 4